• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Դեսպան Վ. Աֆյանի այցելությունը Գվալիոր

10 նոյեմբերի, 2024
2024թ. նոյեմբերի 9-10-ը Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը դեսպանության խորհրդականների հետ այցով գտնվել է Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի Գվալիոր քաղաքում, որտեղ հանդիպումներ են կայացել նահանգի ոլորտային նախարար Պրավյուման Սինգհ Տոմարի, հետևակային բրիգադի գեներալ Շիրշենդու Մուկերջիի և Սկինդիա դպրոցի տնօրեն Աջայ Սինգհի, ինչպես նաև Սկինդիա հետազոտական կենտրոնի ղեկավար Արունանշ Բ. Գոսվամիի հետ:
Դեսպան Վ. Աֆյանն այցելել է նաև Գվալիորի զինվորական Ալիջահ ակումբ՝ 1844թ. հիմնադրված հայազգի բրիգադի գեներալ Հակոբ Պետրոսյանի (Jacob Petrus) կողմից, որը 2023-24թթ. վերանորոգվել է Շիրշենդու Մուկերջիի ջանքերով: Այդ առթիվ կազմակերպված միջոցառմանը որպես տվյալ վայր երբևէ Հայաստանից ժամանած առաջին այցելու ՀՀ դեսպանն իր երախտիքի խոսքերն է ուղղել հնդկական կողմին՝ մի քանի հարյուրամյա համատեղ գործակցության պատմական արժեքները պահպանելու, վերականգնելու և նոր սերունդներին ավանդելու համար: Իր խոսքում ՀՀ դեսպանը նշել է նաև Գվալիորում հայտնի մեկ այլ հայազգի գործչի՝ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի մասին, ով 1930-40թթ. հյուրընկալվել է տեղի իշխանական Սկինդիա տոհմի մահառաջայի կողմից և վրձնին հանձնել ներկայումս Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող նշանավոր Աջանտայի քարանձավների որմնանկարները, որոնց պատկերային աշխատանքներն ընթացիկ տարվա հուլիսին ցուցադրվեցին Նյու Դելիում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանի ընթացքում:
Նահանգի ոլորտային նախարար Պ. Ս. Տոմարի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել, ի նշանավորումն հայզգի ռազմական գործչի և Գվալիորի ժամանակի հայ համայնքի ունեցած դերակատարության, հայ-հնդկական բարեկամության այգի հիմնադրելու, ինչպես նաև մասնավոր հատվածի միջև կապեր ստեղծելու հնարավորությունների շուրջ:
Սկինդիա դպրոցի տնօրենի հետ հանդիպմանը քննարկումներ են եղել հնարավոր համագործակցության հաստատմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
Այցելություններ են կազմակերպվել նաև քաղաքային ինքնակառավարման մարմնի Սկինդիա կայսերական ընտանիքի պալատական թանգարան և Գվալիորի ամրոց, քննարկվել՝ հետագա համատեղ մշակութային միջոցառման կազմակերպչական հարցեր:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: